fbpx
Աշխարհ

Մենք բախվում ենք երկակի ստանդարտների հետ․ Չավուշօղլուն մեղադրել է Եվրախորհրդին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել է գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ Եվրախորհրդի վերջին որոշմանը։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը,

Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական դատարանները կատարել են Քավալայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը և վերջինս այժմ բանտում է գտնվում այլ քրեական գործերի շրջանակում։

«ՄԻԵԴ-ի որոշումները վավեր են միայն Թուրքիայի՞, թե՞ 47 երկրի համար։ Բոլորի համար են վավեր։ Ֆրանսիան 10 տարի է, ինչ չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները։ Ժողովրդավարության առաջատար երկրներից Նորվեգիան՝ 2, իսկ Գերմանիան 5 տարի է չեն կատարում։ Ինչո՞ւ է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն միայն Թուրքիային թիրախավորում»,- հայտարարել է Չավուշօղլուն և դժգոհել, որ իրենք բախվում են երկակի ստանդարտների հետ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ