fbpx
Աշխարհ

Չավուշօղլուն մեղադրել է ՌԴ-ին խոստումը չկատարելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին: ԱՅս մասին հայտնել է Ermenihaber-ը։

օրեր առաջ Սիրիայի հյուսիսային շրջաններում սպանվել էին 2 թուրք ոստիկիան, 2-ը վիրավորվել էր, ինչը թուրքական կողմը որակել էր Սիրիայի քրդական ուժերի կողմից իրականացված «ահաբեկչական հարձակում»:

Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն՝ մեղադրելով սիրիական Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններից «ահաբկիչներին» հեռացնելու մասին տված խոստումը չկատարելու մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ