Աշխարհ

Չավուշօղլուն ԵՄ-ին պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել փախստականների հարցում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ: Այդ մասին Չավուշօղլուն գրառում է արել սոցցանցում:

Չավուշօղլուն եվրապաշտոնյային ներկայացրել է փախստականների հարցում Անկարայի դժգոհությունն ու դիրքորոշումը: Թուրք նախարարը շեշտել է, որ ԵՄ-ն փախստականների հարցում Թուրքիային տված խոստումները չի կատարել:

«Բորելին հայտնեցի, որ միայնակ այլևս չենք կարողանալու կրել այդ ծանր բեռը և վաղուց արդեն ժամանակն է, որ ԵՄ-ն պատասխանատվություն ստանձնի»,-գրել է Չավուշօղլուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ