fbpx
Աշխարհ

Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահին մեղադրել է կեղծավորության մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախագահ Դավիթ Սասոլիի արտահայտություններն իր հետ Բրյուսելում հանդիպումից հետո՝ դրանք անվանելով կեղծավորության դրսևորում:

«Այն, որ Եվրախորհրդարանի ղեկավարը նկատողություններ է անում, որոնք չէր համարձակվի անել անձամբ ինձ, և փորձում է դրանք մատուցել որպես ճշմարտություն, ԵՄ երկերեսանիության և անկեղծ չլինելու ևս մեկ օրինակ է»,-գրել է Չավուշօղլուն Twitter-ում։

Նա նշել է, որ ամոթ է, որ Եվրոպայի ժողովուրդներին ներկայացնող մարդը խեղաթյուրում է զրույցի բովանդակությունը, որը տեղի է ունեցել ԵՄ ինստիտուտներից մեկի պատերի ներսում։

Սասոլին ասել է, որ Չավուշօղլուի հետ զրույցի ժամանակ նա դատապարտել է թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում և նշել, որ Թուրքիայի կողմից փախստականների խնդիրը ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար օգտագործելն անթույլատրելի է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս ասել է, որ իր երկիրը կբացի սահմանները եվրոպական երկրների հետ փախստականների համար, եթե չստանա բավարար աջակցություն ԵՄ-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ