fbpx
Արցախ

Չավուշօղլուն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻԻԿ) 14-րդ գագաթնաժողովի շրջանակներում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ կրկնելով թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Խոսելով Սիրիայի, Լիբիայի, Կիպրոսի, Յեմենի հակամարտությունները կարգավորելու անհրաժեշտության մասին՝ թուրք պաշտոնյան նաև անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։

«Լեռնային Ղարաբաղի խնդիրի պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային իրավունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի շրջանակներում», – ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ ԻԻԿ-ի գագաթնաժողովներում Թուրքիան հաճախակի է հնչեցնում ղարաբաղյան հարցը՝ դրսևորելով բացահայտ կողմնակալ և ադրբեջանամետ պահվածք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ