fbpx
Քաղաքականություն

Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Մակրոնի` ապրիլի 24-ը Հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին: Այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել թվիթերյան իր էջում։

Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ այդ հրամանագիրը խախտում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումները:

Արտգործնախարարը ասել է.

«Մակրոնը նախընտրական քարոզարշավի ընթացքում, հայերին տված խոստումներն իրականացնելով, կրկին պոպուլիզմի է դիմում: Նախ և առաջ թող իր մութ պատմությանը հայացք նետի: Ռուանդայի ցեղասպանությունից ցայսօր կես դար է անցել»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։ Հրամանագրում ասվում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։

Ըստ հրամանագրի` ամեն տարի այդ օրը Փարիզում կանցկացվի միջոցառում։ Նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև այլ քաղաքներում, յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ