fbpx
Աշխարհ

Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ-ին Սիրիայի նավթահորերի պատճառով

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ ԱՄՆ-ին քննադատության է ենթարկել Սիրիայում նավթային հանքավայրերի վերաբերյալ դիրքորոշման պատճառով։ Այս մասին հաղորդում է A Haber հեռուստաալիքը:

«Նրանք ընդունում են և հրապարակայնորեն ասում, որ այնտեղ ներկա են նավթային հանքավայրերի պատճառով: Սրիական պաշարների նկատմամբ ոչ ոք իրավունքներ չունի: Նրանք հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով՝ այստեղ են եկել և ասում են. «Մենք կգնահատենք այս երկրի նավթային հանքավայրերը»: Սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին»,- ասել է թուրք նախարարը:

Չավուշօղլուն նշել է, որ նշված օբյեկտները «պատկանում են սիրիացի ժողովրդին»:

Շաբաթ ավելի վաղ Anadolu-ն հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները արաբական հանրապետությունում նավթային հանքավայրերի պահպանությունն ուժեղացնում են:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ