fbpx
Քաղաքականություն

Քաղաքական բեմադրություն է․ Չավուշօղլուն՝ Սենատում ընդունված բանաձևի մասին

Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։

Թուրքիայի նախագահականից հետո չուշացավ նաև ԱԳՆ արձագանքը։ ԱՄՆ Սենատի որոշմանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով.

«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։

Թուրքիայի արտգործնախարարություն ևս հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ:

Գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևե իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի Սենատի որոշումը որակել է որպես պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ՝ ավելացնելով, որ պատմությունը քաղաքականացնողները, իրականությունը անտեսելով, չեն կարող հասնել իրենց նպատակներին:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է:

«Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,-նշված է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ