Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, փոխանցել է Ermenihaber-ը։
Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների կատարման շուրջ։
Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։