fbpx
Աշխարհ

«Չայնե-4»-ը նոր լուսանկարներ է ուղարկել Լուսնի հակառակ կողմից

Չինական «Չայնե-4» տիեզերական ապարատը, որը հունվարի սկզբին փափուկ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, ուղարկել է Երկրի բնական արբանյակի համայնապատկերային լուսանկարները: Այդ մասին, հունվարի 11-ին հայտնել է Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը (CNSA):

Վարչությունը հրապարակել է 360 աստիճանի լուսանկար, որը կատարվել է «Չայնե-4»-ի վերին մասում ամրացված տեղագրական խցիկով: Լուսանկարը Երկիր է հաղորդվել «Ցյուեցյաո» վերահեռարձակիչ-արբանյակի միջոցով, որն անցյալ տարվա հունիսին Լուսնի հակառակ կողմում հաջողությամբ դուրս է եկել Լագրանժի L2 կետ՝ դառնալով աշխարհում առաջին արբանյակը, որը գործում է հալո-ուղեծրում, հաղորդել է ria.ru-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ