fbpx
Աշխարհ

Քադիրովը բուժման կուրս է անցնում․ Չեչնիայի նախագահի գործառույթները կկատարի վարաչապետը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը բուժման կուրս է անցնում: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը:

Ավելի վաղ Չեչնիայի կառավարության և ղեկավարի կայքում հրապարակվել է Ռամզան Քադիրովի հրամանը, որում նախագահն իր ժամանակավոր անաշխատունակության ընթացքում շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին:

«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը բժշկական պրոցեդուրաներ պահանջող բուժման կուրս է անցնում»,-նշել է Քարիմովը:

Նրա խոսքով՝ սա սովորական պրակտիկա է, և այն օգտագործվում է բոլոր սուբյեկտներում։ Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ արձակուրդների ընթացքում Քադիրովի լիազորությունները բազմիցս փոխանցվել են Մուսլիմ Խուչիևին և նրա նախորդներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ