fbpx
Աշխարհ
18:00 07/05/2019

Չեչնիայում կգործի միայն կանանց համար նախատեսված տաքսի-ծառայություն

Չեչնիայում կգործի միայն կանանց համար նախատեսված տաքսի-ծառայություն

Չեչնիայում գործարկել են կանանց սպասարկող հատուկ տաքսի-ծառայություն, որտեղ ավտոմեքենաների ղեկին կին վարորդներ են: Այդ մասին մայիսի 7-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է այդ ծառայության ղեկավար Մադինա Ցակաևան:

«Սկզբնապես մենք գործարկել ենք հինգ ավտոմեքենա, պահանջարկի ավելացման համեմատ դրանց թիվը կհասնի 20-ի: Օպերատորները ոչ մի դեպքում պատվերներ չեն ընդունելու տղամարդկանցից»,-ընդգծել է Ցակաևան:

Տաքսին կոչվում է «Մեհքարի», որը չեչեներենից թարգմանաբար նշանակում է «աղջիկներ»:

Նախագիծը նախաձեռնողի խոսքով՝ կանանց տեղափոխելու համար հատուկ ծառայություն ստեղծելու անհրաժեշտությունը կապված է կրոնական նորմերի և մենթալիտետի հետ, որոնք կանանց թույլ չեն տալիս ուղեւորություններ կատարել օտար տղամարդկանց հետ նույն ավտոմեքենայով: Տաքսի-ծառայությունն աշխատանքի արդեն առաջին օրերին ստացել է բազմաթիվ պատվերներ: Ցակաևան ընդգծել է, որ կատարվում է վարորդների մանրակրկիտ ընտրություն, որոնք թեստավորում են անցնում ԴՕՍԱԱՖ-ի մասնագետների ներգրավմամբ:

«Պարզվել է, որ կանանց շրջանում շատ են տաքսու վարորդ աշխատել ցանկացողները, հայտարարությանը հաջորդած օրերին զանգերի տարափ է եղել, նույնիսկ զանգահարել են տղամարդիկ և ցանկացել աշխատանքի տեղավորել իրենց կանանց»,-ասել է նա:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ