Սպորտ

Չեղարկվել է Նյու Յորքի 50-րդ մարաթոնը

Այս տարվա նոյեմբերի 1-ին Նյու Յորքում նախատեսվում էր անցակցնել տեղի 50-րդ մարաթոնը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն նույնպես հետաձգվեց։

Միջոցառումը տեղափոխվել է 2021 թվական։

Կազմակերպիչները նշել են, որ իրենց համար ամենակարևորը մարզիկների ու մարզասերների առողջությունն է։

Որոշում է կայացվել նաև անցկացնել վիրտուալ մարաթոն (հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 1-ը)։

Նյու Յորքի մարաթոնն անկացվում է 1970 թվականից ու հետաձգվում է արդեն 2-րդ անգամ։ 2012 թվականին վազքը տեղի չի ունեցել մրրկահողմի պատճառով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ