fbpx
Սպորտ

Չեղարկվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը

Կանադայի Մոնրեալ քաղաքում նախատեսված էր մարտի 16 –  22-ը անցկացնել գեղասահքի աշխարհի առաջնությունը: Բայց մարզաձևի միջազգային ֆեդերացիան կորոնավիրուսի պատճառով չեղարկել է:

Հայաստանի մարզական դրոշի պատիվը պետք է պաշտպանեին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Ավելորրդ չէ նշել, որ մինչ այս, համանուն մրցումների պատմությունում, չեղարկվելու կամ մրցավայրը տեղափոխելու  ևս չորս դեպք է գրանցվել:

Աշխարհի առաջնությունները չեն անցկացվել 1915 – 1921թթ.` առաջին համաշխարհային և 1940 – 1946թթ.` երկրորդ համաշխարհային պատերազմների պատճառով: 1961  -ին  մրցաշարը չի կայացել Բելգիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով: Պրահա` աշխարհի առաջնություն մեկնող կործանված ինքնաթիռի ուղևորների թվում է եղել ԱՄՆ –ի գեղասահքի հավաքականը: Իսկ 2011 –ին Տոկիոյում նշանակված մրցաշարը, երկրաշարժի պատճառով, տեղափոխել են Մոսկվա:

Հնարավոր է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին առաջնությունը կրկին անցկացվի Մոնրեալում: Հարցը քննարկման փուլում է:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ