fbpx
Աշխարհ

Չեխիան փակել է իր օդանավակայանները ռուսական մի քանի ավիաընկերությունների համար

Չեխիայի ավիացիայի պատասխանատուները չեղյալ են հայտարարել Մոսկվայի և Պրահայի միջև թռիչքների իրականացման թույլտվությունը: Որոշումը վորաբերում է ռուսական երեք ավիաընկերությունների: Դեպի Չեխիա չվերթների չեղարկման մասին հաղորդել են Аэрофлот, Победа և Уральские авиалинии ավիաընկերությունները:

Интерфакс-ը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրին, հաղորդել է, որ արգելքի պատճառ է դարձել Պրահայում դժգոհությունը «չեխական ազգային փոխադրողի համար տրանսսիբիրյան երթուղիների պայմաններից»:

Չեխական կողմից մտցված սահմանափակումների կապակցությամբ Аэрофлот-ը ստիպված էր չեղյալ հայտարարել հուլիսի 2-ի չորս չվերթ, Победа-ն կասեցրել է Մոսկվայից դեպի Կարլովի Վարի թռիչքները, Уральские авиалинии -ն հայտարարել է Եկատերինբուրգից և Մոսկվայի Ժուկովսկի օդանավակայանից դեպի Չեխիայի մայրաքաղաք չվերթերն անորոշ ժամկետով չեղյարկելու մասին:

Ինչպես նշվում է Аэрофлот-ի պաշտոնական կայքում, չեղարկված չվերթների ուղևորները կտեղափոխվեն երկու գործող չվերթով, ինչպես նաև կտեղափոխվեն այլ փոխադրողների չվերթներով:

«Ուղևորները ստանում են անհրաժեշտ բոլոր ծառայությունները ավիաընկերության դաշնային ավիացիոն կանոններին և ստանդարտներին համաձայն»,-նշել է Аэрофлот-ը:

Ավելի ուշ Уральские авиалинии ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը TACC-ին հայտնել է Եկատերինբուրգի ևՊրահայի միջև ավիահաղորդակցման վերսկսման մասին:

«Մեզ թույլ տվեցին թռչել Չեխիա: Չվերթներն իրականացվում են: Մենք թռչելու ենք միայն Պրահա,-ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ