Չեխիայի արևմտյան գյուղերից մեկում՝ Միլավչեում, միմյանց են բախվել 2 ուղևորատար գնացքներ։
Այս մասին լրագրողներին ասել է պետական ներկայացուցիչը։
Ուղևորներից 2-ը մահացել են տեղում։
Նա նշել է, որ նախնական տեղեկատվությամբ՝ կա մոտ 40 վիրավոր, որոնցից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Բախման պատճառների մասով ասվում է, որ գնացքի վարորդներից մեկը կարմիր ազդանշանին ուշադրություն չի դարձրել ու մխրճվել է մյուս գնացքի մեջ։