fbpx
Աշխարհ

Չեխիայում քրգործեր են հարուցվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ

Չեխիայի ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։

ՉՍՍՀ կառավարության նախկին նախագահ Լյուբոմիր Շտրոուգալը, Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը և Չեխոսլովակիայի ՆԳՆ նախկին ղեկավար Վրատիսլավ Վայները մեղադրվում են ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ հղում անելով կոմունիզմի հանցագործությունների փաստաթղթերի և հետաքննության չեխական գրասենյակի հայտարարությանը։

Խոսքը վերաբերում է չեխոսլովակյան սահմաններին 1970-1980-ական թվականներին զենքի կիրառելուն։ 1976 թվականի մարտից մինչև 1989-ի վերջը 9 մարդ, որ փորձել է հատել սահմանը, գնդակահարվել է սահմանապահների կողմից, առնվազն ևս 7 մարդ էլ վիրավորվել։

Գործերով անցնողները կանոնավորապես տեղեկություն են ստացել նման դեպքերի մասին՝ իրենց պաշտոնների բերումով, բայց միջոցներ չեն ձեռնարկել, որոնք կարող էին կանխել ողբերգական միջադեպերը, նշվում է հաղորդագրությունում։

Նրանց մեղքն ապացուցվելու դեպքում Շտրոգալին, Յակեշին և Վայներին սպասվում է 2-10 տարվա ազատազրկում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ