fbpx
Սպորտ

Չելսիի ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մարտի 9-ին «Չելսիի» 19-ամյա հարձակվող Կալում Հադսոն-Օդոյի մոտ գրիպի նախանշաններ են ի հայտ եկել, իսկ հետո ֆուտբոլիստի ստուգումների ժամանակ թեստը դրական արդյունք է ցույց տվել և նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Անվտանգության կանոներից ելնելով նա այդ օրվանից ի վեր չի մասնակցել մարզումների, չնայած սրան, ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և հույս ունի հնարավորինս շուտ վերադառնալ մարզումներին:

«Մենք Կալումին շուտափույթ ապաքինում ենք մաղթում և անհամբերությամբ ենք սպասում նրան նորից մեր ակումբում տեսնելուն»,- ասվում է «Չելսիի»ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ