«Չելսին» կարող է թիմ վերադարձնել Էդեն Ազարին, որը լոնդոնցիների կազմում հանդես է եկել 2012-2019 թվականներին։
Նշվում է, որ «Ռեալը» «Չելսիի» դեմ ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան խաղից հետո հիասթափվել է բելգիացի ֆուտբոլիստի պահվածքից, որն իր թիմի պարտությունից հետո ուրախ շփվում էր նախկին թիմակիցների հետ։ Կադրերը չէին վրիպել տեսախցիկներից։ Եվ այժմ ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին վերադարձնելու հնարավորությունը։
Այս մասին տեղեկանում ենք ABC.es-ից: