«Չելսին» ձևակերպել է «Աստոն Վիլայի» ֆուտբոլիստ Օմարի Կելիմանի տրանսֆերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լոնդոնյան ակումբը կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 22,5 մլն եվրո (ըստ՝ Transfermarkt-ի)։
18-ամյա Կելիմանը Անգլիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է։
Նա «Աստոն Վիլայի» ակադեմայի սան է։ Նախորդ մրցաշրջանում նա երկու հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ում։