fbpx
Սպորտ

Չելսի տեղափոխվելու համար ամեն ինչ համաձայնեցված էր, բայց ինչ-որ բան չստացվեց․ Կառլոս

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի աստղերից Ռոբերտո Կառլոսը հիշել է իր կարիերայի դրվագներից մեկը, երբ ձախողվեց նրա անգլիական «Չելսի» տեղափոխությունը։

«Երկու առաջարկ ունեի՝ «Ֆեներբախչեից» ու «Չելսիից»։ «Չելսիի» հետ չստացվեց, դրա համար էլ «Ֆեներբախչեի» հետ պայմանագիր կնքեցի։

Բայց «Չելսիին» շատ մոտ էի։ Ամեն ինչ բառացիորեն համաձայնեցված էր, պիտի ուղղակի գնայի այնտեղ ու պայմանագիր ստորագրեի։ Դա իմ՝ «Ֆեներբախչե» տեղափոխությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ էր։ Մեկնեցի Փարիզ, որ հանդիպեմ Ռոման Աբրամովիչին ու Պիտեր Կենյոնին։

Ցավոք, վերջին պահին ինչ-որ բան չստացվեց, ինչը հաճախ է պատահում ֆուտբոլում։ Իրավաբանական հարց էր։ Ամեն ինչ համաձայնեցված էր, ու ես 100%-ով վստահ եմ, որ կհասցնեի Պրեմիեր լիգայում։ Այդ առաջնությունը համապատասխանում էր իմ բնույթին»,- Կառլոսի խոսքերը փոխանցում է Goal․com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ