fbpx
Սպորտ

7 հրաշալի տարիներից հետո լքում եմ Չելսին․ Վիլիանի հրաժեշտի նամակը

«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը հրաժեշտի նամակ է գրել և հայտնել, որ 7 հրաշալի տարիներից հետո լքում է «Չելսին»։

«Սրանք 7 հրաշալի տարիներ էին։ Երբ 2013 թվականի օգոստոսին ես առաջարկ ստացա «Չելսիից», համոզված էի, որ սա այն տեղն է, որտեղ պետք է խաղալ։ Այսօր ես արդեն գիտեմ, որ դա լավագույն որոշումն էր։ Այնքա՜ն ուրախ պահեր են եղել, երբեմն նաև տխուր, տիտղոսներ ու միշտ ինտենսիվություն։

Բացի տիտղոսներից ես սովորել եմ շատ բան իմ մասին։ Ես ավելի լավ ֆուտբոլիստ ու ավելի լավ մարդ եմ դարձել այստեղ։ Յուրաքանչյուր մարզումով ու խաղող, հանդերձարանում անցկացրած յուրաքանչյուր րոպեով ես սովորում էի։

Ես իսկապես շնորհակալ եմ «Չելսիին» «Սթեմֆորդ Բրիջում» ինձ ընդունելու ու այս տարիների ընթացքում աջակցության համար։

Իմ սրտի շնորհակալական խոսքն ուղղում եմ բոլորիդ։ Աստված օրհնի ձեզ»,- գրել է Վիլիանը։

Տեղեկություններ կան, որ Վիլիանը հնարավոր է կարիերան շարունակի «Արսենալում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ