fbpx
Սպորտ

Չելսիի ֆուտբոլիստը ծեծի է ենթարկվել աղջիկ «խոսեցնելու» համար

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Դենի Դրիքկուոթերը ծեծի է ենթարկվել Մանչեսթերում գիշերային ակումբներից մեկի մոտ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Նշենք, որ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Բարնլիում»:

Դենիին վռնդել են հաստատությունից, քանի որ նա հարբել է և սկսել է «խոսեցնել» «Սկանտորպ Յունայթեդի» ֆուտբոլիստ Կգոսի Նտլեի ընկերուհուն։

«Ինձ համար միևնույնն է, նա ինձ հետ տուն կգնա»,-ասել է Դրինքուոթերը:

Նտլեն խնդրել է նրանից աղջկան հանգիստ թողնել, սակայն «Չելսիի» կիսապաշտպանը հարձակվել է ֆուտբոլիստի վրա: Սկզբում Դրինկուոթերին փողոց են դուրս բերել թիկնապահները, իսկ հետո արդեն փողոցում 6 հոգի հարձակվել է նրա վրա։

Անցած շաբաթ «Չելսին» ու «Բարնլին» հայտնել էին, որ Դրինքուոթերը վնասվածքի պատճառով որոշ ժամանակ խաղադաշտ դուրս չի գա, ընդ որում ակումբներից ոչ մեկը չի բացահայտել վնասվածքի մանրամասները:

Ոստիկանությունը դեպքի վայր չի ժամանել: Ոչ մի ապացույց չկա, որ հարձակմանը մեղսակից է Նտլեն։ Սպասվում է, որ կիսապաշտպանի վերականգնման համար կպահանջվի մինչև չորս շաբաթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ