fbpx
Սպորտ

17:13 15/5/2019

Չելսին կհեռացնի Սարիին անկախ ամեն ինչից

Մաուրիցիո Սարին կհեռացվի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից մրցաշրջանի ավարտից հետո:

«Չելսիի» նախագահ Ռոման Աբրամովիչը կհեռացնի 60-ամյա մասնագետին, եթե նույնիսկ թիմը նվաճի Եվրոպա լիգայի գավաթը: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Աբրամովիչը նման քայլի կարող է գնալ հանուն թիմի երկրպագուներին: Երկրպագուները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել Սարիի խաղաոճից ու գրանցած արդյունքներից:

Վերեվ