Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիից» կրած խայտառակ (0:6) պարտությունից հետո «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է հեռացնել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «թոշակառուների» ղեկավարությունը պատրաստվում է Լոնդոն հրավիրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Զիդանի՝ Լոնդոն ժամանումը կնպաստի նրան, որ թիմի կիսապաշտպան Էդեն Ազարը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Բելգիացին բարձր է գնահատում Զիդանի աշխատանքը: Նա մի քանի անգամ շեշտել է, որ շատ է ցանկանում աշխատել ֆրանսիացու հետ:
Հաղորդում է armsport.am-ը։
