fbpx
Սպորտ

Չելսին Ասթոն Վիլայի կիսապաշտպանի հետ պայմանագիր է կնքել

«Չելսին» «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկիի հետ պայմանագիր է կնքել 6 տարով: Այս մասին գրում է sports.ru-ն։

Նախօրեին «Չելսին» հայտարարեց «Ասթոն Վիլայի» հետ տրանսֆերի պայմանների շուրջ համաձայնության մասին, սակայն այժմ գործարքը վերջնականապես փակված է։

Հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլան» 18-ամյա խաղացողի համար կստանա 15 մլն ֆունտ և բոնուսներ:

Անգլիայի մինչև 19 տարեկանների կենտրոնական կիսապաշտպանը ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում: Նրա վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ