Չելյաբինսկում սպանվել է 22-ամյա հայ գործարար

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
wx1080-1

Ամենադիտվածներ

Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը Զլատոուստում կրակել են 22-ամյա հայ գործարար Դավիթ Խուդոյանի վրա։ Որովայնի հատվածում ստացած հրազենային վնասվածքից Դավիթը մահացել է։ Այս մասին հայտարարել են ռուսական ԶԼՄ-ները:

ՌԴ քննչական կոմիտեն դատական գործ է հարուցել սպանության հոդվածով։ Այժմ իրավապահները փնտրում են կասկածյալներին։ Նշվում է, որ Դավիթ Խուդոյանի սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Զլատոուստում Խուդոյանների ընտանիքին լավ են ճանաչում։ Մահացածը նաև եղբայրներ ունի։

Զլատոուստի բնակիչներից մեկը նշել է, որ Դավիթը զորացրվել է 1,5 տարի առաջ և ազգականների հետ զբաղվում էր շինարարական և հացաբուլկեղենի բիզնեսով:

«Խուդոյանը քաղաքի այն տղաներից էր, որ մտածում են՝ բոլորից հզոր են․ մեքենաներ, սև ակնոցներ, ռեստորաններ։ Սպանության գիշերը Խուդոյանն ընկերների հետ երեկույթի է գնացել։ Ընկերներից մեկը հոր զենքն է վերցրել հետը և պատահաբար կրակել է Խուդոյանի վրա։ Փորձել են նրան հիվանդանոց տեղափոխել, սակայն, հասկանալով, որ ընկերը մահացել է, կես ճանապարհին մեքենայից դուրս են գցել։ Այժմ նրանց որոնում են»,- հաղորդել է իրավապահներից մեկը։

Edit My Profile

Այլ տեղեկություններով՝ Դավիթը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Նրան հիվանդանոց են հասցրել դեպքի վայր ժամանած բժիշկները։

Ամենաթարմ