fbpx
Սպորտ

Չեմ անհանգստանում Գրիզմանի թեմայով․Սիմեոնե

Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ չի անհանգստանում Անտուան Գրիզմանի հետ կապված մամուլում  շրջանառվող  լուրերի պատչճառով։

«Անկեղծ ասած, Գրիզմանի թեմայով չեմ անհանգստանում։ Նա «Աթլետիկոյի» առաջատարն է և միշտ խաղում է առավելագույն նվիրվածությամբ։ Չեմ կարող պատկերացնել, որ հաջորդ մրցաշրջանում «Աթլետիկոն» առանց Գրիզմանի կլինի։ Նա ակումբի հետ գործող պայմանագիր ունի։ Սա է այն ամենը, ինչ ես կարող եմ ասել ներկայիս վիճակի մասին»,- Սիմեոնեի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը 2014 թվականին  է «Աթլետիկո»   տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադից»։

Գրիզմանի գործող պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ