fbpx
Սպորտ

Չեմ ցանկանում ինչ-որ մեկի ասածով շարժվել, ուզում եմ ինքս ընտրել իմ ուղին. Մատեյս դե Լիգտ

Ըստ տարածված տեղեկությունների՝ Եվրոպական մի շարք էլիտար ակումներ ցանկանում են ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին: Պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 19-ամյա ֆուտբոլիստին խորհուրդ է տվել միանալ «Յուվենթուսին», մինչդեռ նրա նախկին թիմակից Դե Յոնգը առաջարկել է տեղափոխվել «Բարսելոնա»:

Բայց Դե Լիգտը դեռ չի կայացրել իր որոշումը և չի էլ պատրաստվում շտապել: Դեպորտիվոյին տված հարցարզույցի ժամանակ նա նշել է. «Ես դեռ չգիտեմ, թե սիրտս ինչ է ասում, քանի որ ամբողջ ընթացքում կենտրոնացած եմ եղել «Այաքսի» և Ազգային հավաքականի խաղերի վրա: Այժմ ես արձակուրդի մեջ եմ և կարող եմ հանգիստ մտածել և որոշել, թե որտեղ եմ ցանկանում շարունակել իմ կարիերան»:

«Ինձ համար ամենակարևորն այն է, որ ես վստահ լինեմ, որ այն թիմը ուր կտեղափոխվեմ ինձ հռչակ կբերի և կկարողանամ շատ խաղեր խաղալ: Ես չգիտեմ դեռ՝ երբ որոշած կլինեմ, բայց, ամեն դեպքում, չեմ պատրաստվում շտապել», – շարունակել է ֆուտբոլիստը:

Անդրադառնալով Ռոնալդոյի և Դե Յոնգի առաջարկներին՝ ֆուտբոլիստը նշեց, որ, իհարկե, հիանալի կլիներ կրկին միանալ Դե Յոնգին, բայց պետք է դեռ որոշի, թե իր համար որ տարբերակը կլինի ամենալավը: «Ես չեմ ցանկանում ինչ-որ մեկի ասածներով շարժվել, ես ուզում եմ ինքս ընտրել իմ ուղին», – ասել է նա:

«Նոու Կամպ» տեղափոխվելը կնշանակի գնալ մի ակումբ, որտեղ արդեն խաղում են այնպիսի հրաշալի դեմքեր, ինչպիսիք են Ժերար Պիկեն, Սամուել Ումտիտին, Կլեման Լանգլեն», – նշել է 19-ամյա ֆուտբոլիստը:

Նա հավելել է, որ հաշվի է առել պոտենցիալ մրցակցությունը. «Իհարկե, «Բարսան» ունի հզոր պաշտպաններ, բայց մրցակցությունը ինձ չի վախեցնում: Տրամաբանական է, որ այնպիսի ակումբում, ինչպիսին «Բարսան» է, մրցակցություն կա»:

Այն հարցին, թե ինչու դեռ որոշում չի կայացրել, եթե նշում է, որ Կատալոնիա տեղափոխվելու դեպքում մրցակցությունն իր համար խնդիր չէ, ֆուտբոլիստը պատասխանել է. «Որովհետև, երևի, դեռ ճիշտ ժամանակը չէ: Դա մի բան է, որի մասին պետք է մտածեմ և որոշեմ իմ արձակուրդի ընթացքում, ոչինչ ավելին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ