fbpx
Սպորտ

Չեմ ցանկանում ինչ-որ մեկին մեղադրել. Օբամեյանգը մեկնաբանել է Ուոթֆորդի դեմ հանդիպումը

ԱՊԼ-ի 5-րդ տուրի՝ «Ուոթֆորդ»-ի դեմ հանդիպման մասին իր կարծիքն է արտահայտել «Արսենալ»-ի ռմբարկու Պյեր-էմերիկ Օբամեյանգը։

«Ակնհայտ է, որ մենք չէինք սպասում «Ուոթֆորդ»-ի վերադարձին: Լավ հասկանում էինք, որ նրանք ցանկանում են խաղ վերադառնալ ու խելահեղ տեմպ են առաջադրել, սակայն չէինք սպասում այսպիսի շրջադարձի:

Այնպիսի տպավորություն է, որ «Արսենալ»-ը միավորները միտումնավոր նվիրում է մրցակիցներին: Չեմ ցանկանում ինչ-որ մեկին մեղադրել այս արդյունքի մեջ»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Canal+-ը:

Հիշեցնենք, որ գաբոնացին դուբլ էր ձևակերպել, իսկ խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:

Այժմ «Արսենալ»-ը մրցաշաարային աղյուսակի 7-րդ տեղում է և իր ակտիվում ունի 8 միավոր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ