Չեմ կարծում՝ էջմիածնեցի կինը ենթադրել է, որ միջոցառման ժամանակ մեկին կվարակի․Ալեն Սիմոնյան

Ամենադիտվածներ

Մարտի 21-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն հարցին՝ ինչ է նշանակում հանցավոր անզգուշություն, պատասխանել է․

«Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության»:

Նա նշել է, որ պետք է հաշվի առնեն, օրնեքն ունենում է նաև կանխարգելիչ ֆունկցիա։ Ալեն Սիմոնյանը հավելել է․

«Կինը ենթադրել է, որ ինքն իրեն բուժել է և ինքը որևիցե մեկի համար այլևս վտանգավոր չի, ինքն իր ենթադրություններից ելնելով գնացել է նշանդրեք և չեմ կարծում,որ դիտավորությամբ համբուրվել և գրկախառնվել է բոլոր հյուրերի հետ: Ես չեմ կարծում, որ կինը ենթադրել է, որ իր տղայի միջոցառման ժամանակ ինքը մեկին կվարակի»։

«Մենք էս ժամանակը կօգտագործենք, միասին կաշխատենք և շտկումները կանենք»,- ասել է նա` ավելացնելով, որ 5 տարվա ազատազրկման մասին կետը նույնպես պատրաստ են վերանայել:

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ թե «Լուսավոր Հայաստան» և  թե ԲՀԿ խմբակցությունների առաջարկներն ընդունելի են ու ասածների մեջ շատ բաներ կան, որոնք իրոք պետք է փոփոխվեն:

Հիշեցնենք,որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

Ամենաթարմ