fbpx
Սպորտ

Չեմ կարծում, թե մենք որևէ մեկի հետ պայմանագիր կկնքենք հունվարին․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ընթացիք տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի հնարավոր քայլերի ու 18-ամյա Ժեզուս Ռեյնիերի մասին։

«Չեմ կարծում, թե մենք որևէ մեկի հետ պայմանագիր կկնքենք հունվարին, բայց ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Մինչև հունվարի 31-ը ինչ-որ մեկը կարող է հեռանալ, ինչ-որ մեկն էլ գալ», – ասել է Զիդանը։

Իսկ Ռեյնիերիի մասով մարզիչը նշել է.

«Ռեյնիերը «Ռեալի» ապագա ֆուտբոլիստն է, նա դեռ մեզ հետ չէ: Երբ նա գա, կտեսնի, թե ինչպես ենք խաղում: Տեխնիկապես նա շատ լավ խաղացող է, բայց ես նախընտրում եմ սպասել ու տեսնել նրան այստեղ: Հոգևոր հանգստության համար», – Զիդանի խոսքերը փոխանցում է Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ