fbpx
Սպորտ

Չեմ կարծում, որ երբևէ հնարավոր կլինի հասնել նորից ՄՅՈւ-ի գերիշխանության մակարդակին․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի ու ՄՅՈւ-ի մասին։

«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ երբևէ հնարավոր կլինի հասնել նորից «Մանչեսթեր Յունայթեդի» գերիշխանության մակարդակին: Ներկայումս շատ թիմեր ընդունակ են պայքարել բարձր տեղերի համար՝ ֆինանսական ներուժի պատճառով:

Իմ «Լիվերպուլի» համեմատությունը Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդի» հե՞տ: Ես նման բաներ չեմ կարդում: Ինձ ամենևին էլ դա չի հետաքրքրում:

Ես նման իրավիճակում էի Դորտմունդի «Բորուսիայում» 2011 թ-ին, երբ մենք շատ լավ էինք, և արձագանքները նույնն էին, թերթերի բոլոր հոդվածները անհավանական դրական էին: Ես գործնականում կարող էի քայլել ջրի վրա:

Ինչ համեմատություններ էլ քննարկվեն, ես այդ մասին կմտածեմ միայն իմ կարիերայի ավարտից հետո: Մինչ այդ, սա չի վերաբերում ինձ և իմ տղաներին: Մենք որոշ լավ որոշումներ կայացրեցինք, և այդ պատճառով մենք ավելի ուժեղ դարձանք: Մեր խաղացողներն ավելի են առաջադիմում, և դրա շնորհիվ մենք առաջ էլ գնում ենք», – Կլոպի խոսքերը մեջբերում է Goal-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ