fbpx
Սպորտ

Չեմ կարծում, որ իմ ապագան Իտալիայում է. Ժոզե Մոուրինյո

«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կասկած է հայտնել Իտալիա վերադառնալու հնարավորության մասին։ Նա նաև կիսվել է միլանյան ակումբում անցկացրած ժամանակի վերաբերյալ:

«Իմ ապագա՞ն: Չեմ կարծում, որ այն Իտալիայում է։ «Ինտերը» իմ տունն է, ընտանիքը: Մասիմո Մորատին իմ ընկերն է, իմ նախագահը։ Մեր տրեբլի պատմությունը ֆանտաստիկ էր։ Եթե Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո վերադառնայի «Սան Սիրո» և նշեի հաղթանակը, ապա երբեք չէի հեռանա «Ինտերից»։ Ընտանիքի հետ հրաժեշտի պահը դժվար է, հեշտ չէ հաղթահարել այն:

Այդ գիշեր արդեն գիտեի, որ հեռանում եմ ակումբից։ Չէի կարող մերժել «Ռեալին» երրորդ անգամ», – Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Goal.com:

Պորտուգալացի մասնագետի վերջին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որից նա հեռացվել էր նախորդ տարվա դեկտեմբերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ