fbpx
Երևան
20:20 26/02/2020

Չեմ կարծում, որ կարելի էր թույլ տալ նման խեղաթյուրում․ Նարեկ Այվազյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Երևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է այս քանդակի նախագիծը։

Ինքնին որպես քանդակ միգուցե կարելի լիներ ասել, որ լավն է և հետաքրքիր անուն ունի՝ «Ազդեցություն-հակազդեցություն», սակայն բացատրությունը և հիմնավորումը (կարդա նկարից) թույլ է տալիս կասկածի տակ առնել մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը։

Խոսքը Մարտի 1-ի մասին է գնում, որով պետք է ամբողջապես ներկայացվի, ըստ իս, մարտիմեկյան իրադարձությունները, որտեղ ոչ թե պետության և ժողովրդի միջև է պայքար եղել, այլև պետությունը յուրացրած մի խումբ անձիք իրենց պաշտոնական դիրքը չարաշահել են և բռնացել են ժողովրդի կամքին։ Ինչը սխալ է մեկնաբանվում այս ստեղծագործությունում։

Դա պատմական իրողություն է, այդ ժամանակ բոլորս մասնակից էինք, մեր աչքով ենք տեսել և մեր վրա ենք զգացել այդ ամենը, ժողովուրդը փողոցում էր, ժողովրդի վրա էին կրակել, ժողովրդին էին բռնացել… հազարավոր մարդկանց… և ափսոսում եմ, որ քաղաքապետարանի մեր ընկերները հաշվի չեն առել այս փաստը։ Միգուցե հիմնական որոշում կայացնողներն այդ ժամանակ մեր հետ չէին կանգնած փողոցներում, դրա համար այդքան խորը չեն կարողանում պատկերացնել տարբերությունները, բայց լավ կանեն, որ վերանայեն։

Չեմ կարծում, որ կարելի էր թույլ տալ նման խեղաթյուրում։ Զգայական թեմա է, դրանից կտրական կթվա կարծիքս։ Իսկ որպես քանդակի կավելացնեմ, որ ժողովրդի կամքը և պետական համակարգի դիմադրությունը հավասարազոր չեն, ինչպես որ քանդակված է։ Հուսով եմ՝ կվերանայվի։

Նարեկ Այվազյան

Երևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է այս քանդակի նախագիծը։Ինքնին…

Gepostet von Narek Ayvazyan am Mittwoch, 26. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ