Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին աստղ Ռոնալդինյոն խոսել է Լիոնել Մեսսիի մասին։ Հիշեցնենք, որ Մեսսին վերջերս 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակ» պատվավոր տիտղոսը։
«Ուրախ եմ Լեոյի համար, չէ՞ որ նա իմ ընկերն է ու «Բարսելոնայի» դեմքն է: Այդուհանդերձ, ինձ դուր չեն գալիս նրան մեծագույն ֆուտբոլիստների հետ անընդհատ համեմատությունները:
Կա Մարադոնա, կա Պելե, կա Ռոնալդո: Կարիք չկա անընդհատ փնտրել պատմության լավագույն ֆուտբոլիստին:
Չեմ կարող ասել, թե Լեոն պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց նա անկասկած իր սերնդի լավագույն խաղացողն է», – Ռոնալդինյոյի խոսքերը փոխանցում է AS-ը: