fbpx
Սպորտ
03:00 07/01/2020

Չեմ կարողանում պատկերացնել Բոատենգի հեռանալը․ Ֆլիկ

Տեղեկություններ էին տարածվել, որ «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգին։

Այս լուրը մեկնաբանել է գերմանական ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Հանս-Դիտեր Ֆլիկը։

«Ժերոմը «Բավարիայի» ֆուտբոլիստ է, և ես նրա վերաբերյալ որևէ շշուկ չեմ մեկնաբանի: Մենք միշտ կապի մեջ ենք նրա հետ: Նա լավ պատրաստված վերադարձել է մարզումներին, շատ է աշխատել արձակուրդի ընթացքում:

Տեսնենք՝ ինչ տեղի կունենա հաջորդ շաբաթ: Կհետևենք իրադարձությունների զարգացմանը, բայց այս պահին չեմ կարողանում պատկերացնել նրա հեռանալը», – Ֆլիկի խոսքերը փոխանցում է Goal․com-ը:

Նշվում նաև, որ Բավարիան Բոատենգի տրանսֆերը գնահատում է 15 միլիոն եվրո։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ