fbpx
Սպորտ

Չեմ կարոտում թենիսը.Նալբանդյան

Դավիդ Նալբանդյանը վերհիշել է իր կարիերայի լավագույն խաղերը, ինչպես նաև խոսել է Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի հետ դիմակայության մասին:

«Չէի ասի, թե դժբախտություն է այն, որ իմ կարիերան համընկել է Ֆեդերերի և Նադալի ժամանակաշրջանի հետ: Պարզապես հիանալի տարիներ էին, չէ՞ որ ես երկուսին էլ հաղթել եմ:

Ավելի լավ է լինել աշխարհի երրորդ ռակետը՝ զիջելով Ֆեդերերին և Նադալին, քան առաջինը լինել պատահականության արդյունքում: Ամեն դեպքում, ես չեմ կարոտում թենիսը, քանի որ ձեռքս վնասվել է խաղերի պատճառով: Այժմ իմ կյանքում նոր փուլ է:

Սիրում էի խաղալ Արգենտինայում՝ չնայած հարավամերիկյան գրունտային կորտերն այնքան էլ հարմարավետ չէին: Սիրում էի մասնակցել Դևիսի Գավաթին և Բուենոս-Այրեսի մրցաշարին: Իմ լավագո՞ւյն խաղերը: 2007 թվականին Մադրիդի մրցաշարում Նադալի դեմ եզրափակիչը և Դևիսի Գավաթում Վինչիգուեռայի դեմ խաղը, որն ամենահաջողը չէր, սակայն ամենաէմոցիոնալն է: Փակ կորտերում լավագույն հանդիպումս եղել է սլովակ Դոմինիկ Հրբատի դեմ: Հիշում եմ նաև Լեյտոն Հյուիթի հետ Սիդնեյի և Դևիսի Գավաթի հանդիպումները»,- Նալբանդյանի խոսքերը մեջբերել է Tennis World USA-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ