Խորհրդարան

Չեմ կարող չլինել այս հեղափոխության պաշտպանը․ Արման Բաբաջանյանը միավորում է ստեղծում

Հեղափոխությունը պաշտպանության կարիք ունի ինչպես ռևանշիստներից, այնպես էլ իշխանության մեջ գտնվողներից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հեղափոխության օրակարգով քաղաքական հավաքի ժամանակ՝ հավելելով, որ միավորում է ստեղծում։

Նա առաջարկեց հավաքի ներկաներին համախմբվել գաղափարախոսական ընդհանրությունների շուրջ, որ կարողանան հեղափոխական փոփոխություններ անել:

Ըստ Բաբաջանյանի` հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլև ներկա իշխանության ներկայացուցիչներն իրենց ապաշնորհությամբ և ոչ կոմպետենտությամբ:

«Ես հեղափոխական չեմ, չեմ էլ եղել, բայց նաև չեմ կարող չլինել Հայաստանին տրված այս բացառիկ հեղափոխության պաշտպանը: Սա նշանակում է, որ հեղափոխությունը պաշտպանության կարիք ունի ինչպես ռևանշիստներից, այնպես էլ իշխանության մեջ գտնվողներից»,- նշեց Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ անցած 1,5 տարում իշխանության քայլերում չեն եղել հեղափոխական փոփոխություններ:

Նրա կարծիքով՝ այսօր երկրում իշխանությանը հակակշռող ուժ չկա, ու խորհրդարանական ընդդիմությունն այդ հակակշիռը չէ, այդ իսկ պատճառով իրենք միավորում են ստեղծում, որպեսզի լինեն այդ հակակշիռը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ