Սպորտ
18:45 29/10/2019

Չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են. գերադասում եմ մնալ պահեստայինների նստարանին. Մեսսի

Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ասել է, թե ինչպես է վերաբերվում խաղի ժամանակ փոխարինմանը:

«Ինձ դուր չի գալիս, երբ ես փոխարինվում եմ: Ես գերադասում եմ մնալ պահեստայինների նստարանին ու խաղալ ավելի քիչ, քան փոխարինվել:

Ես այս կարծիքին եմ հասել, քանի որ շատ հանդիպումների ելքը որոշվում է խաղի վերջում, կամ ավելի հեշտ է հաջողություն գրանցել, քանի որ մրցակիցները արդեն հոգնած են լինում:

Ես նախընտրում եմ փոխարինման դուրս գալ և վայելել այդ պահը, քան հեռանալ խաղադաշտից և բաց թողնել խաղի լավագույն հատվածը»,- ասել է  Մեսսին TyC Sports-ին տված հարցազրույցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ