Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ֆուտբոլ Էդգար Մանուչարյանի հետ» հաղորդման ժամանակ խոսել է իր հնարավոր տեղափոխության մասին։
Նա ասել է, որ չի ուզում թաքցնել, բայց նաև չի ուզում ինչ-որ կոնկրետ բան ասել։ Հարոյանի խոսքով՝ հետագայի տարբերակներ կան ու ամեն ինչ ավելի պարզ կլինի մոտ օրերս։
Հիշեցնենք, որ ըստ եղած խոսակցությունների՝ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում կարիերան շարունակելու է իսպանական Լա Լիգայում՝ տեղափոխվելով «Կադիս»։ Հայ ֆուտբոլիստն այժմ Ղազախական «Աստանայում» է հանդես գալիս։