Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ռեալ»-ի հետ դիմակայության մասին կարծիք է հայտնել՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին:
«Մենք ուժեղ ենք «Ռեալ»-ից: Չեմ վախենում խոսել այս մասին, հատկանպես, Կեյլոր Նավասի նման նորեկներ ունենալուց հետո»,- Վերատիի խոսքերըն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
A խմբում այս թիմերի հետ միասին ընդգրկված են «Բրյուգե»-ն ու «Գալաթասարայ»-ը: