Սպորտ
17:27 24/12/2019

Չեմբերլենը նոր վնասվածք է ստացել

«Լիվերպուլ»-ի անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը դարձյալ վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

26-ամյա ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի ոտնաթաթը և շարքից դուրս է մնացել 2 շաբաթով:

Յուրգեն Կլոպը հաստատել է այս տեղեկությունը։ Նա նշել է, որ Չեմբերլենը չի կարողանա օգնել թիմին առաջիկա հանդիպումներում:

Այս մրցաշրջանում նա անցկացրել է 12 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ