fbpx
Հասարակություն

Փետրվարի 7-ից 10-ը չեն գործի Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին 14:25-ին Երևանից և 11:55-ին՝ Գյումրիից:

Տվյալ երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով:

Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3782532028468848&id=216366421752111

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ