fbpx
Աշխարհ

Չեխիան Ուկրաինային կփոխանցի տասնյակ միլիոնավոր դոլարների զինտեխնիկա

Պրահան ծրագրում է Կիև տեղափոխել մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ զինտեխնիկա։ Այս մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան, փոխանցում է ČTK գործակալությունը։

«Ուկրաինային օգնությունը, որը մեր կողմից, Չեխիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կառլ Տեչկայի հետ ծրագրված է, սահմանված է մոտավորապես 600-700 միլիոն կրոնի (մոտ 28 մլն) չափով»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով, դա ոչ թե ֆինանսական օգնություն է, այլ ռազմական նյութ, որը դեռ պահեստներում է և պատկանում է, այսպես կոչված, չպահանջված ազգային զինված ուժերին։ Նա բացատրել է, որ բանակը կարող է այդ տեխնիկան տրամադրել Ուկրաինային, քանի որ սեփական Չեխիայի պաշտպանունակությունը դրանից չի տուժի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ