Իրավական

Չելյաբինսկի մարզում Դավիթ Խուդոյանի սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը

Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում 22-ամյա հայ գործարարի՝ Դավիթ Խուդոյանի, սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը։ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ՔԿ-ում Խուդոյանի սպանության մեկ այլ վարկած է առաջադրվել,-հաղորդում է АиФ Челябинск-ը։

«Այսօր սպանության մեջ կասկածվողը ինքն է եկել ոստիկանություն,- ասել է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ՔԿ քննչական վարչության ղեկավարի օգնական Վլադիմիր Շիշկովը։- Ներկայում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչից հետո կկայացվի ընթացակարգային որոշում»։

Հիշեցնենք, որ Զլատոուստցի 22-ամյա Դավիթ Խուդոյանի սպանությունը կատարվել է օդամուղ ատրճանակով։ Երկուշաբթի գիշերը երիտասարդին հասցրել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքից մահացել է։ Երկու կասկածյալի հանդեպ հետախուզում է հայտարարված։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ