fbpx
Աշխարհ

Չգիտեմ՝ ինչպես կարելի է օգտագործել S-400-ները․ Մակրոն

Պետք է վերջնականապես հստակեցնել բոլոր տեխնիկական հարցերը, որոնք կապված են Թուրքիա մատակարարված ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Axios-ը, չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մասնավորապես, պետք է պարզել համատեղելիության աստիճանը (S-400-ը՝ ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների)»,-ասել է նա Լոնդոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախագահն ընդգծել է, որ ինքն այդ հարցով մասնագետ չէ: Սակայն, հիմնվելով զինվորականների փոխանցած տվյալների վրա, նա ենթադրել է, որ ինտեգրելու ոչ մի հնարավորություն չկա։

«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ համակարգերը»,-ասել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ S-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: S-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ