Այսօր` դեկտեմբերի 11-ին, Shamshyan.com-ը տեղեկություն է տարածել, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար։ Նշվում է, որ նա արդեն 2 օր է, ինչ հետախուզման մեջ է։
Այս լուրերին Facebook-ի իր էջում անդրադարձել է նաև Շահգելդյանը, միաժամանակ, չհերքելով, որ ինքը հետախուզման մեջ։
«Ես չգիտեմ, որ մի հիմարն ա նման բաներ գցում, տարածում, սաղ կյանքս մաքուր ապրել եմ, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու», – գրել է Շահգելդյանը։
Միևնույն ժամանակ, երգչուհին, կարծես, հաստատել է, որ իր նկատմամբ, այնուամենայնիվ, հետախուում հայտարարվել է․ «Ինչ ասես անում են շատերը, չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա՞ եք հիմա էլ հասել․․․ ամոթ ա, Աստծուց վախեցեք», – իր խոսքում նշել է երգչուհին։