Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) ղեկավարությունը փնտրում է ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիներ։
ԱԻԲԱ-ի գործկոմի կազմում ընդգրկված Կրեմլյովը նախաձեռնել է Բռնցքամարտի համաշխարհային հիմնադրամի ստեղծումը, որը կաջակցելի ինչպես օլիմպիական, այնպես էլ պրոֆեսիոնալ բռնցքամարտին: Եկատերինբուրգում` անցած հանգստյան օրերին ավարտված Բռնցքամարտի երկրորդ համաշխարհային ֆորումի (առաջինը տեղի է ունեցել անցյալ տարի Սոչիում) հետ կապված առավել ռեզոնանսային նորությունը դարձել է մոտ ժամանակներս բռնցքամարտի համաշխարհային հիմնադրամ հիմնելու ծրագրերի մասին լուրը: Դրա ստեղծման նախաձեռնողը Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովն է։
Ի«Կոմերսանտ» թերթըի հաղորդմամբ՝ Կրեմլյովը նշել է, որ «հիմնադրամի գրանցումն արդեն մեկնարկել է Լոզանում» և «կարծես հուլիսից այն կսկսի գործել»: Կրեմլյովն իր գաղափարն ուղղակիորեն կապում է ԱԻԲԱ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ: Ճգնաժամային իրավիճակն առաջացավ, երբ ՄՕԿ-ն միջազագային ամենախոշոր ֆեդերացիաներից մեկին անժամկետ որակազրկեց:
16 մլն դոլարի պարտք կուտակած ԱԻԲԱ-ի գործունեությունը ՄՕԿ-ը ճանաչել է «օլիմպիական խարտիային և էթիկական օրենսգրքին չհամապատասխանող» և «օլիմպիական շարժման համար լուրջ իրավաբանական, ֆինանսական և հեղինակության ռիսկեր պարունակող»: ՄՕԿ-ի գործկոմի որոշումը, սակայն, ֆորմալ առումով վերջնական չէ։ Այն դեռ պետք է հաստատի կառույցի բարձրագույն մարմինը։
«Բռնցքամարտի հարցը» կքննարկվի ՄՕԿ-ի՝ հունիսի 24-26-ը անցկացվելիք նստաշրջանում: Այն կարող է չեղարկել ԱԻԲԱ-ի նկատմամբ պատժամիջոցները, եթե համարի, որ այդ կառույցում տեղի են ունենում գործընթացներ, որոնք վկայում են ժողովրդավարացման և ճգնաժամից դուրս գալու արդյունավետ ուղիների կոլեկտիվ որոնման մասին:
Գարնանը Կրեմլյովը պատրաստակամություն հայտնեց մարել ԱԻԲԱ-ի ավելի քան 16 միլիոն դոլար պարտքերը, իսկ մայիսին արդեն ՄՕԿ-ի Գործկոմի՝ ԱԻԲԱ-ի համար աղետալի ավարտից հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով «ԱԻԲԱ-ի ներսում հսկայական բարեփոխումներ իրականացնել», որպեսզի «արմատապես փոխի ծանր իրավիճակը» և նշի այդ բարեփոխման ուղղությունները:
Կրեմլյովը նաև նշել է, որ նախկինի պես պատրաստ է մարել ԱԻԲԱ-ի պարտքերը ՝ ստեղծելով «հատուկ հիմնադրամ»: Ըստ աղբյուրի՝ Կրեմլյովը նաև հավելել է, որ «արդեն շատերն են ցանկանում ներդրումներ կատարել հիմնադրամում. դրանք և բռնցքամարտի կառույցներ են և գործարարներ»:
Բռնցքամարտի աշխարհում շատ ազդեցիկ կերպարներ արդեն հասցրել են հրապարակայնորեն աջակցել հիմնադրամի ստեղծման նախաձեռնությանը: