fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդով վարակվածների թիվը չի անցնում 20-ից

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422747 դեպք, որոնցից 410434-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2011 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2631 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 18 նոր դեպք, ապաքինվել են ևս 14-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3013643 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ